«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության կանոնները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/126 Ա
29.03.2023
«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության կանոնները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 116-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 17Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ի 66-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի մարտի 29-ի թիվ 14 արձանագրություն) և «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության 24.03.2023թ. և 28.03.2023թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության դիտորդ խորհրդի կողմից 22.03.2023թ. հաստատված`
1.1. Առևտրի ընդհանուր կանոնները,
1.2. Սակագների մասին կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրության պահից:
Մարտին Գալստյան