«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/120 Ա
28.03.2023
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի՝ 09.03.2023թ., 13.03.2023թ․ և 17.03.2023թ․ միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի «Մեծամոր» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Տիգրան Միրզոյանին:
2. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի «Աշտարակ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արամ Խանգելդյանին:
3. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի «Սիսիան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Վահե Թևոսյանին:
4. Գրանցել Տիգրան Միրզոյանին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի «Աշտարակ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
5. Գրանցել Արամ Խանգելդյանին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի «Մեծամոր» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
6. Գրանցել Էդգար Աղեկյանին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի «Արագած» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ