«Ադմիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ս-յունիք» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/117 Ա

24.03.2023

«Ադմիր» ՍՊԸ-ի «Ս-յունիք» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 31-րդ կետը և քննարկելով «Ադմիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ««Ադմիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ս-յունիք» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդ»-ի կանոնների փոփոխությունները գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 22.03.2023թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Ադմիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ս-յունիք» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:

 ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ