«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/115 Ա
22.03.2023
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2)-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. մարտի 22-ի թիվ 13 արձանագրություն) և «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության 02.03.2023թ. և 20.03.2023թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության տնօրինության անդամի պաշտոնում գրանցված Հայկ Ոսկանյանին:
2. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության գործադիր տնօրենի, տնօրինության նախագահի պաշտոնում գրանցել Հայկ Ոսկանյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ