«Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/114 Ա

22.03.2023

«Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2) ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. մարտի 22-ի թիվ 13 արձանագրություն) և «Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ՝ 21.02.2023թ., 03.03.2023թ. և 09.03.2023թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Սաթիկ Գրիգորյանին:

2. «Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Վահե Գրիգորյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ