«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Ավան» մասնաճյուղը և ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/113 Ա

22.03.2023

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Ավան» մասնաճյուղը և ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը և 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. մարտի 22-ի թիվ 13 արձանագրություն), «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ 24.02.2023թ., 16.03.2023թ. և 17.03.2023թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Ավան» մասնաճյուղը:
2. Գրանցումից հանել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Դիլիջան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արա Կիրակոսյանին:
3. Գրանցել Արա Կիրակոսյանին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Ավան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ