«ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/111 Ա

22.03.2023

«ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹ» ՍՊԸ գրավատան վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին համաձայնություն տալու մասին

Ուսումնասիրելով «ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹ» ՍՊԸ (այսուհետև՝ նաև գրավատուն) կողմից 2023 թվականի փետրվարի 15-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ գրավատան կողմից իրականացվող վարկավորման ընդհանուր պայմաններում առաջարկվող փոփոխությունները, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է¹» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Համաձայնություն տալ «ԱՐԾԱԹԵ ԳԱՎԱԹ» ՍՊԸ գրավատան կողմից 2023 թվականի փետրվարի 15-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմանների փոփոխություններին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:



ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ