«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/110 Ա
21.03.2023
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց մասնագիտական համապատասխանության չափանիշները, որակավորման ստուգման և գրանցման կարգը» Կանոնակարգ 4/05-ի 72-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. մարտի 20-ի թիվ 12 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի մարտի 21-ի թիվ 14 ԾՕՀ Ա, թիվ 15 ԾՕՀ Ա, թիվ 16 ԾՕՀ Ա, թիվ 17 ԾՕՀ Ա և թիվ 18 ԾՕՀ Ա որոշումները, ինչպես նաև «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի` 15.03.2023թ., 16.03.2023թ. և 17.03.2023թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթուղթը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Մարտին Գալստյանին:
2. Գրանցումից հանել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Ներսես Երիցյանին:
3. Գրանցումից հանել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Գագիկ Արզումանյանին:
4. Գրանցումից հանել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Արթուր Նախշիկյանին:
5. Գրանցումից հանել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Սեյրան Սարգսյանին:
6. Գրանցել Մայքլ Վոլտեր Էրհարդին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
7. Գրանցել Զդիսլավ Սոկալին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
8. Գրանցել Թոմաշ Ստըշ Քարոլին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
9. Գրանցել Մատեուշ Մայքլ Զավիստովսկի Վիտոլդին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
10. Գրանցել Գարեգին Գևորգյանին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ