ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/108 Ա
21.03.2023
ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը և 171-րդ կետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի՝ 21.03.2023թ. թիվ 13 ԾՕՀ Ա որոշումը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. մարտի 7-ի թիվ 10 արձանագրություն), ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ի կողմից 23.02.2023թ. և 24.02.2023թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Վահագն Վարդանյանին:
2. Գրանցել Տիգրան Բադանյանին ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ