«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության կանոնները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/104 Ա

17.03.2023

«Հայաստանի ֆոնդային բորսա»  բաց բաժնետիրական ընկերության կանոնները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 116-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 17Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/01-ի 66-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի մարտի 15-ի թիվ 11 արձանագրություն) և «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության 22․06․2022 թ․, 21.07.2022 թ., 06.02.2023 թ., 27.02.2023 թ., 02.03.2023 թ., 14.03.2023 թ. և 15.03.2023 թ. ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության դիտորդ խորհրդի կողմից 20.06.2022 թ. հաստատված`
1.1. Պետական պարտատոմսերի աճուրդների կազմակերպման կանոնները,
1.2. Անդամակցության և շուկային մասնակցության կանոնները,
1.3. Առևտրի ընդհանուր կանոնները,
1.4. Արտարժույթի առևտրի կանոնները,
1.5. Արտարժույթի քլիրինգի և վերջնահաշվարկի կանոնները,
1.6. Կորպորատիվ արժեթղթերի առևտրի կանոնները,
1.7. Արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպման կանոնները,
1.8. Պետական պարտատոմսերի առևտրի կանոնները,
1.9. Պետական պարտատոմսերի քլիրինգի և վերջնահաշվարկի կանոնները,
1.10. Սակագների մասին կանոնները,
1.11. Վերահսկողության կանոնակարգը,
1.12. Տեղեկատվության բացահայտման կանոնները:

2. Ուժը կորցրած ճանաչել`
1.13. «Ժամկետային վարկային ռեսուրսների առևտրի կանոնները,
1.14. «Ժամկետային վարկային ռեսուրսների քլիրինգի և վերջնահաշվարկի կանոնները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ