Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից բողոք-պահանջների քննության» RL 1-006 կանոններում կատարված փոփոխությունները 7 լրացումները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/102 Ա
15.03.2023
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից բողոք-պահանջների քննության» RL 1-006 կանոններում կատարված փոփոխությունները 7 լրացումները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (15.03.2023 թ. թիվ 11 արձանագրություն) և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կողմից 17․02․2023 թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի 2023 թվականի հունվարի 26-ի թիվ 6-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից բողոք-պահանջների քննության» RL 1-006 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ