«ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/99 Ա

15.03.2023

«ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008 թ. թիվ 15Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ի 72-րդ կետը և 85-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (15.03.2023թ. թիվ 11 արձանագրություն) և «ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 17.02.2023 թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ» ՍՊԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Կարինե Սիմոնյանին:
2. Գրանցել Քրիստինա Քարամյանին «ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ» ՍՊԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ