«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/98 Ա

14.03.2023

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 23.02.2023թ., 01.03.2023թ. և 07.03.2023թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Թիվ 15 մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Գարեգին Համբարձումյանին։
2. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Կոտայք մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Արտավազդ Խաչատրյանին։
3. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Սպանդարյան մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Գարեգին Համբարձումյանին։
4. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Թիվ 2 մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Ալինա Գրիգորյանին։
5. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 14 մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Դոնարա Ստեփանյանին։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ