«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/95 Ա
13.03.2023
«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005 թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով «Ֆասթ Բանկ» ՓԲԸ 20.01.2023 թ., 30.01.2023 թ., 23.02.2023 թ. և 14.03.2023 թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Ֆասթ Բանկ» ՓԲԸ «Աշտարակ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արսեն Գրիգորյանին:
2. Գրանցումից հանել «Ֆասթ Բանկ» ՓԲԸ «Շենգավիթ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Ալիկ Դավթյանին:
3. Գրանցումից հանել «Ֆասթ Բանկ» ՓԲԸ «Հարավ-Արևմտյան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արթուր Սահակյանին:
4. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ «Աշտարակ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Ցոլակ Մալխասյանին:
5. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ «Շենգավիթ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Արթուր Սահակյանին:
6. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ «Հարավ-Արևմտյան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Արմեն Ղազարյանին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ