«ԱյԴԻ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասինփ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/94 Ա
13.03.2023
«ԱյԴԻ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով «ԱյԴի Բանկ» ՓԲԸ 09.02.2023 թ. և 24.02.2023 թ. միջնորդագրերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնում գրանցված Սուսաննա Մարտիրոսյանին:
2. Գրանցումից հանել «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնում գրանցված Երվանդ Շահնազարյանին:
3. «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության Էրեբունի մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Արտավազդ Մկրտումյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ