«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/93 Ա
13.03.2023
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը և հաշվի առնելով «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ 13.02.2023 թ., 15.02.2023 թ. և 27.02.2023 թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում գրանցել Արմինե Եդիգարյանին:
2. «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում գրանցել Անի Վարդանյանին:
3. «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում գրանցել Սուսաննա Այվազյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ