«Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/86 Ա
07.03.2023
«Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 07.03.2023 թ. թիվ 10 ԾՕՀ Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (01.03.2023թ. թիվ 9 արձանագրություն) և «Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության 03.02.2023թ. և 08.02.2023թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Հոսեին Բահարիին:
2. «Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Մաջիդ Էբրահիմիին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ