Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 15.02.2023թ. թիվ 1/54 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/84 Ա

07.03.2023

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 15.02.2023թ. թիվ 1/54 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածը՝

Ո րոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 15.02.2023թ. ««ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 1/54 Ա որոշման 3-րդ կետում «Գայանե» բառը փոխել «Գոհար» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ