«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասիը

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/70 Ա

23.02.2023

«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության 31.01.2023թ. միջնորդագիրը`

Ո ր ո շ ու մ ե մ .

1. Գրանցումից հանել «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության Դավթաշենի մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Լևոն Նիկոլյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ