«Բիբլոս Բանկ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/67 Ա

23.02.2023

«Բիբլոս Բանկ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ 06.02.2023թ. և 10.02.2023թ. միջնորդագրերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Բիբլոս Բանկ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Աբովյան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Աշոտ Հարությունյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ