«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/65 Ա

23.02.2023

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի 31.01.2023թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել Լևոն Նիկոլյանին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Քաջազնունի» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում։
2. Գրանցել Անուշ Գորոյանին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ