«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/58 Ա
15.02.2023
«ԱՅԴԻ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը գրանցելու մասին
«ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2023 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 1/489Ա որոշմամբ գրանցված արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացման գրանցման հայտ և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԱՅԴԻ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 1/489Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրի լրացումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ