«Կոնվերս Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/54 Ա

15.02.2023

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով «Կոնվերս Բանկ» ՓԲԸ՝ 18.01.2023թ., 19.01.2023թ., 20.01.2023թ., 25.01.2023թ. և 30.01.2023թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել Արտեմ Այվազյանին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
2. Գրանցել Արա Հակոբյանին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ «Ավան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
3. Գրանցել Գայանե Օհանյանին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում:

4. Գրանցել Ռուբեն Ստեփանյանին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ