«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/53 Ա
15.02.2023
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ՝ 27.01.2023 թ. և 02.02.2023 թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ԱՎԱՆ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Դավիթ Ղազարյանին:
2. Գրանցումից հանել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ՄԱՐՏՈՒՆԻ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Գագիկ Մուրադյանին:
3. Գրանցումից հանել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ՏԻԳՐԱՆ-ՄԵԾ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արման Կարապետյանին:
4. Գրանցել Դավիթ Ղազարյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ՏԻԳՐԱՆ-ՄԵԾ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
5. Գրանցել Գագիկ Մուրադյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ՔԱՆԱՔԵՌ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
6. Գրանցել Արման Կարապետյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ԱՎԱՆ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
7. Գրանցել Արսեն Թորսյանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ՄԱՐՏՈՒՆԻ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ