«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «ՀՐԱԶԴԱՆ ԿԵՆՏՐՈՆ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/48 Ա

08.02.2023

 «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ՀՐԱԶԴԱՆ ԿԵՆՏՐՈՆ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (08.02.2023 թ. թիվ 6 արձանագրություն) և «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ 17.01.2023թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Թույլատրել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ՀՐԱԶԴԱՆ ԿԵՆՏՐՈՆ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
2. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ՀՐԱԶԴԱՆ ԿԵՆՏՐՈՆ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից համապատասխան փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվելու օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ