«Ա3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա3» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/47 Ա

08.02.2023

«Ա3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա3» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի փետրվարի 8-ի թիվ 6 արձանագրություն) և քննարկելով «Ա3» ՍՊԸ-ի կողմից ««Ա3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա3» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդ»-ի կանոնները գրանցելու համար 2023 թվականի հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել «Ա3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա3» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ