«Արդշինբանկ» ՓԲԸ «Սարդարապատ» մասնաճյուղը և ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/45 Ա

03.02.2023

«Արդշինբանկ» ՓԲԸ «Սարդարապատ» մասնաճյուղը և ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը և 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (03.02.2023թ. թիվ 05 արձանագրություն) և «Արդշինբանկ» ՓԲԸ՝ 28.12.2022թ. և 24․01․2023թ․ միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Արդշինբանկ» ՓԲԸ «Սարդարապատ» մասնաճյուղը:
2. Գրանցումից հանել «Արդշինբանկ» ՓԲԸ «Արմավիր» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Սերգեյ Ահարոնյանին:
3. Գրանցել Սերգեյ Ահարոնյանին «Արդշինբանկ» ՓԲԸ «Սարդարապատ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ