«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/44 Ա
03.02.2023
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ 09.01.2023թ. և 12.01.2023թ․ միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել Մեներա Իբաշյանին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում:
2. Գրանցել Վոլոդյա Մկրտչյանին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ