«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/43 Ա
03.02.2023
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2023 թվականի հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 120,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, որից 40,000,000,000-ը` ՀՀ դրամով, իսկ մնացած 80,000,000,000-ը` արտարժույթով (ԱՄՆ դոլար և/կամ եվրո), արժեկտրոնային և/կամ զրոյական արժեկտրոնով (զեղչատոկոսային), անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2023 թվականի հունվարի 30-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի փետրվարի 03-ի թիվ 5 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից 2023 թվականի հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արժեկտրոնային և/կամ զրոյական արժեկտրոնով (զեղչատոկոսային) անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ