«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/42 Ա

27.01.2023

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 219-րդ հոդվածի 1.1-րդ մասի գ) կետը, 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. հունվարի 27-ի թիվ 4 արձանագրություն) և «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ 16.01.2023թ. և 17.01.2023թ. միջնորդագրերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Կորյուն» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Բաբկեն Իզմիրյանին:
2. Գրանցումից հանել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության «Էրեբունի» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Սուրեն Զաքարյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ