«ՄասթերՄայնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՄասթերՄայնդ I» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/40 Ա

27.01.2023

«ՄասթերՄայնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՄասթերՄայնդ I» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հունվարի 27-ի թիվ 4 արձանագրություն) և քննարկելով «ՄասթերՄայնդ Մենեջմենթ» ՍՊԸ-ի կողմից ««ՄասթերՄայնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՄասթերՄայնդ I» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդ»-ի կանոնները գրանցելու համար 2023 թվականի հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել «ՄասթերՄայնդ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՄասթերՄայնդ I» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ