«ԱՆՈՒՇ» ՏՐԻԿՈՏԱԺԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/38 Ա

25.01.2023

«ԱՆՈՒՇ» ՏՐԻԿՈՏԱԺԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող  համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի 113-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 27.12.2022թ. թիվ 240 Ա որոշումը և հաշվի առնելով «ԱՆՈՒՇ» ՏՐԻԿՈՏԱԺԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՍՊԸ-ի կողմից 2023 թվականի հունվարի 17-ին ներկայացված դիմումը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Համաձայնություն տալ «ԱՆՈՒՇ» ՏՐԻԿՈՏԱԺԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՍՊԸ-ին (արտարժույթի առուվաճառքի թիվ 862 լիցենզիա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա,Վանտյան փողոց 61ա):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ