«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/37 Ա
24.01.2023
«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (20.01.2023թ. թիվ 3 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 24.01.2023թ. թիվ 02 ԾՕՀ Ա և 03 ԾՕՀ Ա որոշումները և «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության 23.12.2022թ. և 26.12.2022թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Մարինուս Էրի Մաասկանթին:
2. Գրանցումից հանել «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Մարիա Վիկտորիա Ուիթամսին:
3. Գրանցումից հանել «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Հայկ Ղլիջյանին:
4. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Ռոլանդ Ֆերնանդեսին:
5. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Հայկ Պապյանին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ