«ՌԵԳՈ» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/36 Ա
24.01.2023
«ՌԵԳՈ» ապահովագրական ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ. թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 3/01-ի 192-րդ կետի 2-րդ ենթակետը և 216-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (20.01.2023թ. թիվ 3 արձանագրություն), ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 24.01.2023թ. թիվ 05 ԾՕՀ Ա և թիվ 06 ԾՕՀ Ա որոշումները, «ՌԵԳՈ» Ապահովագրական ՓԲԸ-ի 09.12.2022թ., 12.12.2022թ., 26.12.2022թ., 05.01.2023թ. և 12.01.2023թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ՌԵԳՈ» Ապահովագրական ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Յուրի Դյումինին:
2. Գրանցումից հանել «ՌԵԳՈ» Ապահովագրական ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Եվգենիա Անտոնովային:
3. Գրանցումից հանել «ՌԵԳՈ» Ապահովագրական ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Կոնստանտին Թևոսովին:
4. Գրանցել Գագիկ Արզումանյանին «ՌԵԳՈ» Ապահովագրական ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
5. Գրանցել Արամ Աբրահամյանին «ՌԵԳՈ» Ապահովագրական ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ