«ԳԼՈՔԱԼ» ՓԲԸ-ի «ԳԼՈՔԱԼ ԱՅԲ ՖՈՆԴ», «ԳԼՈՔԱԼ ԲԵՆ ՖՈՆԴ», «ԳԼՈՔԱԼ ԳԻՄ ՖՈՆԴ» ոչ հրապարակային չտարատեսականացված բաց պայմանագրային ներդրումային ֆոնդերի կանոնների գրանցման կասեցված ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/33 Ա
24.01.2023
«ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԱՅԲ ՖՈՆԴ» ոչ հրապարակային չտարատեսականացված բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի, «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԲԵՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային չտարատեսականացված բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի, «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԳԻՄ ՖՈՆԴ» ոչ հրապարակային չտարատեսականացված բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հունվարի 20-ի թիվ 3 արձանագրություն), «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԱՅԲ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի, «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԲԵՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի, «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԳԻՄ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 02.12.2022թ., 16.12.2022թ., 21.12.2022թ. և 18.01.2023թ.-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԱՅԲ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 09.12.2022թ. թիվ 1/599Ա որոշմամբ կասեցված ժամկետը:
2. Վերսկսել «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԲԵՆ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 09.12.2022թ. թիվ 1/600Ա որոշմամբ կասեցված ժամկետը:
3. Վերսկսել ՝ «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԳԻՄ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 09.12.2022թ. թիվ 1/601Ա որոշմամբ կասեցված ժամկետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ