«ԱՐՆԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ-ՍԻԹԻ» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոններում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
որոշում թիվ 1/31 Ա
20.01.2023
«ԱՐՆԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ-ՍԻԹԻ» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոններում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 30-րդ կետը և հաշվի առնելով «ԱՐՆԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի կողմից «ԱՐՆԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ-ՍԻԹԻ» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոններում կատարված փոփոխությունները գրանցելու համար 18.01.2023թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ .
1. Գրանցել «ԱՐՆԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ-ՍԻԹԻ» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոններում կատարված փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ