«Փրայմ Քրեդիտ» Լուծարվող վարկային միություն փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը հաստատելու, ընկերությունը լուծարված և գործունեությունը դադարած համարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

որոշում թիվ 1/30 Ա

20.01.2023

 

«Փրայմ Քրեդիտ» Լուծարվող վարկային միություն փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը հաստատելու, ընկերությունը լուծարված  և գործունեությունը դադարած  համարելու  մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1», «Ը» կետերը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Փրայմ Քրեդիտ» Վարկային Միություն Փակ Բաժնետիրական Ընկերությանը լուծարման թույլտվություն տալու և լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 05.05.2022թ. թիվ 71 Ա որոշումը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 02.02.2018թ.թիվ 11Ն որոշմամբ հաստաված «Ֆինանսական կազմակերպությունների ինքնալուծարման նախնական համաձայնության, ինքնալուծարման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները, լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի, լուծարային կառավարչի և հիփոթեքային կառավարչի որակավորման պահանջները, լուծարային հանձնաժողովի, ժամանակավոր ադմինիստրացիայի և լուծարային կառավարչի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, պարբերականությունը և ժամկետները, լուծարային հանձնաժողովի և լուծարային կառավարչի կողմից հրապարակվող տեղեկությունների ցանկը, հրապարակման կարգը և ձևը, անվճարունակ ֆինանսական կազմակերպությունների ֆինանսական առողջացման ծրագրի ձևը» կանոնակարգ 20-ի 107-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (20.01.2023թ. թիվ 3 արձանագրություն) և «Փրայմ Քրեդիտ» LՎՄ ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն)՝ 23.12.2022թ., 29.12.2022թ., 11.01.2023թ. և 16.01.2023թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրությունը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ .

1. Հաստատել «Փրայմ Քրեդիտ» Lուծարվող վարկային միություն փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը (ամփոփ լուծարային հաշվեկշիռը):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում գրառում կատարել վարկային կազմակերպությունների գրանցումների մատյանում Ընկերությունը գրանցումից հանելու մասին, որից հետո «Փրայմ Քրեդիտ» լուծարվող վարկային միություն փակ բաժնետիրական ընկերությունը համարել լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

  ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ