ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

որոշում թիվ 1/26 Ա

20.01.2023

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (20.01.2023թ. թիվ 3 արձանագրություն) և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության 10.01.2023թ. միջնորդագիրը`

Ո ր ո շ ու մ ե մ .

1. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության Կոմիտաս մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Արամայիս Մհերյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ