«ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության՝ որպես ներդրումային ընկերություն գրանցման և լիցենզավորման դիմումի քննության մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

որոշում թիվ 1/25 Ա

20.01.2023

«ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության՝ որպես ներդրումային ընկերություն գրանցման և լիցենզավորման դիմումի քննության մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 220-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (20.01.2023թ. թիվ 3 արձանագրություն) և քննարկելով 23.12.2022թ. «ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող անձանց կողմից լիազորված անձի՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված «ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերությունը որպես ներդրումային ընկերություն գրանցման ու լիցենզավորման դիմումը՝

Ո ր ո շ ու մ ե մ .

1. Կասեցնել «ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության՝ որպես ներդրումային ընկերություն գրանցման և լիցենզավորման դիմումի քննության մեկամսյա ժամկետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը։

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ