Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից բողոք-պահանջների քննության» RL 1-006 կանոններում կատարված փոփոխությունների գրանցումը մերժելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

որոշում թիվ 1/22 Ա

20.01.2023

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից բողոք-պահանջների քննության» RL 1-006 կանոններում կատարված փոփոխությունների գրանցումը մերժելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կողմից 23.12.2022թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը, հաշվի առնելով այն, որ «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից բողոք-պահանջների քննության» RL 1-006 (այսուհետ՝ նաև RL 1-006 Կանոններ) կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու միջնորդության 1.1 կետում կատարված փոփոխությունները կարող են վտանգել ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների, ապահովագրական ընկերությունների, այլ անձանց շահերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հունվարի 20 թիվ 3 արձանագրություն)՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Մերժել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 38-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից բողոք-պահանջների քննության» RL 1-006 կանոններում կատարված փոփոխությունները։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

  ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ