«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության «ԱՊՊԱ ոլորտում սպառողների վերաբերյալ տվյալների հրապարակման, տրամադրման, վերանայման և բողոքարկման» RL 1-005 կանոններում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
որոշում թիվ 1/21 Ա
20.01.2023
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության «ԱՊՊԱ ոլորտում սպառողների վերաբերյալ տվյալների հրապարակման, տրամադրման, վերանայման և բողոքարկման» RL 1-005 կանոններում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հունվարի 20-ի թիվ 3 արձանագրություն) և քննարկելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կողմից 23.12.2022թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 37-Լ որոշմամբ հաստատված «ԱՊՊԱ ոլորտում սպառողների վերաբերյալ տվյալների հրապարակման, տրամադրման, վերանայման և բողոքարկման» RL 1-005 կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ