«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» կանոնների փոփոխություններ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/18 Ա
20.01.2023
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 կանոններում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հունվարի 20-ի թիվ 3 արձանագրություն) և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կողմից 23․12․2022թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 34-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և վերջինիս անդամ ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրական հատուցումների գծով փոխադարձ հաշվարկների իրականացման» RL 1-002 կանոններում կատարված փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ