«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կանոնադրության փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/17 Ա
20.01.2023
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կանոնադրության փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թ․ հունվարի 20-ի թիվ 3 արձանագրություն) և «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության 10.01.2023թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կանոնադրության փոփոխությունները՝ հաստատված «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի դեկտեմբերի 27-ի թիվ 7-Լ որոշմամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ