«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/16 Ա

20.01.2023

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (20.01.2023թ. թիվ 3 արձանագրություն) և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի 26.12.2022թ., 09.01.2023թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել Համլետ Խաչատրյանին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Ագարակ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում։
2. Գրանցել Արթուր Մխիթարյանին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Կիևյան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում։
3. Գրանցել Անի Հարությունյանին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Քանաքեռ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

 ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ