Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աուդիտի կոմիտեի անդամ նշանակելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 186 Ա

09.11.2022

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աուդիտի կոմիտեի անդամ նշանակելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 25․1-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի հունիսի 22-ի թիվ 106 Ա որոշմամբ հաստատված «Աուդիտի կոմիտեի կանոնադրությունը»,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանին նշանակել Աուդիտի կոմիտեի անդամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝                         Մարտին Գալստյան

2022 թ. նոյեմբերի 11
Երևան