Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աուդիտի կոմիտեի անդամ նշանակելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 160 Ա
23.09.2022
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աուդիտի կոմիտեի անդամ նշանակելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 25․1-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի հունիսի 22-ի թիվ 106 Ա որոշմամբ հաստատված «Աուդիտի կոմիտեի կանոնադրությունը», ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աուդիտի կոմիտեի անդամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022 թ. սեպտեմբերի 27
Երևան