«Արինս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ծրագրային ազդագրի գրանցման ժամկետը երկարաձգելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/13 Ա
13.01.2023
«Արինս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ծրագրային ազդագրի գրանցման ժամկետը երկարաձգելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հունվարի 13-ի թիվ 02 արձանագրություն) և քննարկելով «Արինս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու համար 2022 թվականի օգոստոսի 17-ին, սեպտեմբերի 12-ին և 19-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած ծրագրային ազդագրի գրանցման հայտը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 14.10.2022թ. թիվ 1/496Ա որոշմամբ «Արինս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ծրագրային ազդագրի գրանցման կասեցման ժամկետը երկարացնել 3 ամիս ժամկետով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ