«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/12 Ա

13.01.2023

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները  գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005 թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (13.01.2023թ. թիվ 02 արձանագրություն) և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության 28.12.2022թ. և 05.01.2023թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Թալին մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Դոնարա Ստեփանյանին:
2. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Կոտայք մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Սուրեն Մելիքյանին:
3. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Թիվ 76 մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արտավազդ Խաչատրյանին:
4. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Տիգրան Մեծ մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Ալինա Գրիգորյանին:
5. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Բերդ մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Տիգրան Ավալյանին:
6. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 83 մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արտավազդ Բրուտյանին:
7. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Բաղրամյան մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Ռուզաննա Ղարագեբակյանին:
8. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Դիլիջան մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արթուր Աբրոյանին:
9. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Թիվ 14 մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Անի Հարությունյանին:
10. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Ագարակ մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Արծրուն Գալստյանին:
11. Գրանցումից հանել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Թումանյան մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Ղուկաս Մարգարյանին:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ