Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մայիսի 8-ի թիվ 75-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 90-Ն
12.06.2020
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մայիսի 8-ի թիվ 75-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 12.06.2020
Նպատակ ունենալով ապահովել բանկերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման առցանց համակարգի ներդրման սահուն գործընթացը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1.Հայատանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մայիսի 8-ի թիվ 75-Ն որոշման 4-րդ կետում «հունիսի» բառը փոխարինել «սեպտեմբերի» բառով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Արթուր Ջավադյան
2020 թ. հունիսի 12
Երևան