Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2022-2024 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերության ընտրության մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 134 Ա
23.08.2022
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2022-2024 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերության ընտրության մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 16-րդ հոդվածը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հունիսի 15-ի թիվ 154 Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» կանոնակարգի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2022-2024 թվականների ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնելու նպատակով ընտրել «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022 թ. օգոստոսի 29
ք. Երևան